«Ինչպե՞ս կատարելագործեմ անգլերեն արտասանությունը», – Սա ամենատարածված հարցերից մեկն է, որը առաջանում է անգլերեն ուսումնասիրողների մոտ:
Առաջին հերթին, սահմանենք, թե ինչ է նշանակում արտասանությունը: Դա բառի արտաբերման ձևն է:
Լավ արտասանությունը կարևոր է, որպեսզի խոսքը լինի հստակ, իսկ խոսակցական անգլերենը՝ հասկանալի: Խոսակցական անգլերենը պարունակում է բառապաշար, բառերի ճշգրիտ և հստակ քերականական կառուցվածք և ճշգրիտ արտաբերում:
Եթե անհասկանալի է մեկ կամ երկու սխալ արտաբերված հնչյուն, դա խնդիր չի հանդիսանում: Եթե շատ հնչյուններ են անհասկանալի, լսողը չի հասկանա ձեր ասածը:
Չնայած, հարկ է նշել, որ արտասանումը ամենադժվար հմտություններից է ուղղելու տեսանկյունից: Այդ ուղղությամբ պետք է աշխատել: Ուղղել արտասանությունը նաև նշանակում է փոփոխել արտասանությունը: Դրա համար հավանաբար հարկ կլինի փոփոխել որոշակի հնչյունների արտասանությունը, ինչը բավականին բարդ է:
Անգլերենում գոյություն ունի բառի բազմաթիվ արտասանության ձև, որոնցից ամենատարածվածը բրիտանականը և ամերիկյանն է:
