Կրթական կենտրոնում ուսուցելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հաղորդակցական կարողությունների զարգացմանը, ինչը նպաստում է ունկնդիրների ինքնավստահությանը անգլերեն խոսելուն և գլխավոր կարողությունների (խոսել, լսել, կարդալ և գրել) արդյունավետ տիրապետմանը:
Կրթական կենտրոնի գլխավոր նպատակն է առավելագույնս արագացնել անգլերենի ուսումնասիրումը: Ուսուցման տևողությունը 4-ից 6 ամիս է, կիրառվում է ուսուցման ունիկալ մեթոդ, որը հիմնված է համաժամանակյա թարգմանության վրա:
Ուսուցման տարբերվող և ունիկալ մեթոդը ենթադրում է համաժամանակյա սարքավորման կիրառում ուսման գործընացում:
Ըստ մեր մեթոդոլոգիայի, ունկնդիրը ստիպված չէ անգիր անել տեքստը, նա համաժամանակյա սարքավորման կիրառմամբ է թարգմանում նշվածը: Որպեսզի ունկնդիրը կարողանա տեքստը հանձնել համաժամանակյա թարգմանության մեթոդով, պետք է հիմնավորապես վերլուծի այն, ուսումնասիրի բոլոր անծանոթ բառերը և նախադասության շարադասությունը: Աս ամենը ապահովում է օտար լեզվի խելամտորեն ուսումնասիրումը և ձեռք բերված գիտելիքի հաջող կիրառումը պրակտիկայում:
Անգլերենը՝ համաժամանակյա թարգմանության մեթոդոլոգիայով ուսումնասիրելիս ունկնդիրներն իրենց բառապաշարը հարստացնում են 3-4 անգամ ավելի արագ, ավելի հեշտ են կազմում նախադասություն և հասկանում ցանկացած թեմատիկայով տեքստի իմաստը:
Բազմաթիվ այսպիսի կարծիք ենք լսել. «Օտար լեզվին կատարելապես տիրապետելու համար, անհրաժեշտ է գնալ արտասահման»: Արտասահման մեկնած մարդը հայտնվում է այն շրջապատում, որտեղ նա ստիպված է դուրս գալ հարմարավետության գոտուց: Ստեղծվում է այնպիսի անելանելի իրավիճակ, որ նա ստիպված է լինում խոսել օտար լեզվով:
Մեր մեթոդը, որ ենթադրում է ուսուցում համաժամանակյա սարքավորման միջոցով, արհեստականորեն ստեղծում է նման իրավիճակ: Ստեղծվում է այնպիսի միջավայր, որտեղ առավելագույնս մոբիլիզացված եք դառնում, որպեսզի կարողանաք ըմբռնել և հասկանալ խոսակցի յուրաքանչյուր բառը և ճիշտ ընկալել նախադասության իմաստը:
Ոնւկնդիրներին հնարավորություն է ընձեռվում՝ փորձել, համոզվել և ստանալ այն արդյունքը, որի ակնկալիքով գալիս են մեր կենտրոն:
Մեր կենտրոնի ուսումնական գործընթացում ուսուցիչները կիրառում են պ-ն Գոգա Ասկուրավայի քերականության պարզեցված ձեռնարկը և վարժությունների տետրը, որոնք կազմվել են՝ հաշվի առնելով տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքն ու փորձառությունը:
Կրթական կենտրոնում գործում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային ուսուցում, որտեղ ունկնդիրներն ընդունվում են հարցազրույցի և թեստավորման հիման վրա:
