«Ինչպե՞ս կատարելագործեմ  անգլերեն արտասանությունը», – Սա ամենատարածված հարցերից մեկն է, որը առաջանում է անգլերեն ուսումնասիրողների մոտ:

Առաջին հերթին, սահմանենք, թե ինչ է նշանակում արտասանությունը: Դա բառի արտաբերման ձևն է:

Լավ արտասանությունը կարևոր է, որպեսզի խոսքը լինի հստակ,  իսկ խոսակցական անգլերենը՝ հասկանալի: Խոսակցական անգլերենը պարունակում է բառապաշար, բառերի ճշգրիտ և հստակ քերականական կառուցվածք և ճշգրիտ արտաբերում:

Եթե անհասկանալի է մեկ կամ երկու սխալ արտաբերված հնչյուն, դա խնդիր չի հանդիսանում: Եթե շատ հնչյուններ են անհասկանալի, լսողը չի հասկանա ձեր ասածը:

Չնայած, հարկ է նշել, որ արտասանումը ամենադժվար հմտություններից է ուղղելու  տեսանկյունից: Այդ ուղղությամբ պետք է աշխատել: Ուղղել արտասանությունը նաև նշանակում է փոփոխել արտասանությունը: Դրա համար հավանաբար հարկ կլինի փոփոխել որոշակի հնչյունների արտասանությունը, ինչը բավականին բարդ է:

Անգլերենում գոյություն ունի բառի բազմաթիվ արտասանության ձև, որոնցից ամենատարածվածը  բրիտանականը և  ամերիկյանն է:

Պետք չէ գուշակել, թե ինչպես արտասանել այս կամ այն անգլերեն բառը: Գոյություն ունի ճշգրիտ արտասանության երկու միջոց.

  • Նայիր բառին և փորձիր մտապահել ճշգրիտ արտասանման օրենքները:
  • Ողղակի պետք է լսել բառը արտասանողին և մտապահել լսելով:

Մեր առցանց դասերը, որոնք անցկացվում են սկայպով, պարզագույն և հարմարավետ հնարավորություն է տալիս՝ ուղղելու արտասանությունը:

Ինչպե՞ս է աշխատում այդ մեթոդը.

  • Անհատականացված ուսումնառություն – ուսուցիչն ընտրում է ձեզ հարմար ծրագիր:
  • Թվային կուրսի նյութեր – էլ. հասցեով ստանում եք կուրսի նյութերը:
  • Ճկուն ժամանակացույց – ընտրեք ձեզ հարմար ժամանակ: