Կուրսի նկարագրություն

Կրթական կենտրոնում ուսուցելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հաղորդակցական կարողությունների զարգացմանը, ինչը նպաստում է ունկնդիրների ինքնավստահությանը անգլերեն խոսելուն և գլխավոր կարողությունների (խոսել, լսել, կարդալ և գրել) արդյունավետ տիրապետմանը:

Կրթական կենտրոնի գլխավոր նպատակն է առավելագույնս արագացնել անգլերենի ուսումնասիրումը: Ուսուցման տևողությունը 4-ից 6 ամիս է, կիրառվում է ուսուցման ունիկալ մեթոդ, որը հիմնված է համաժամանակյա թարգմանության վրա:

Ուսուցման տարբերվող և ունիկալ մեթոդը ենթադրում է համաժամանակյա սարքավորման կիրառում ուսման գործընացում:

Ըստ մեր մեթոդոլոգիայի, ունկնդիրը ստիպված  չէ անգիր անել տեքստը, նա համաժամանակյա սարքավորման կիրառմամբ է թարգմանում նշվածը: Որպեսզի ունկնդիրը կարողանա տեքստը հանձնել համաժամանակյա թարգմանության մեթոդով, պետք է հիմնավորապես վերլուծի այն, ուսումնասիրի բոլոր անծանոթ բառերը և նախադասության շարադասությունը: Աս ամենը ապահովում է օտար լեզվի խելամտորեն ուսումնասիրումը և ձեռք բերված գիտելիքի հաջող կիրառումը պրակտիկայում:

Անգլերենը՝ համաժամանակյա թարգմանության մեթոդոլոգիայով ուսումնասիրելիս ունկնդիրներն իրենց բառապաշարը հարստացնում են 3-4 անգամ ավելի արագ, ավելի հեշտ են կազմում նախադասություն և հասկանում ցանկացած թեմատիկայով տեքստի իմաստը:

Բազմաթիվ այսպիսի կարծիք ենք լսել. «Օտար լեզվին կատարելապես տիրապետելու համար, անհրաժեշտ է գնալ արտասահման»: Արտասահման մեկնած մարդը հայտնվում է այն շրջապատում, որտեղ նա ստիպված է դուրս գալ հարմարավետության գոտուց: Ստեղծվում է այնպիսի անելանելի իրավիճակ, որ նա ստիպված է լինում խոսել օտար լեզվով:

Մեր մեթոդը, որ ենթադրում է ուսուցում համաժամանակյա սարքավորման միջոցով, արհեստականորեն ստեղծում է նման իրավիճակ: Ստեղծվում է այնպիսի միջավայր, որտեղ առավելագույնս մոբիլիզացված եք դառնում, որպեսզի կարողանաք  ըմբռնել և հասկանալ խոսակցի յուրաքանչյուր բառը և ճիշտ ընկալել նախադասության իմաստը:

Ոնւկնդիրներին հնարավորություն է ընձեռվում՝ փորձել, համոզվել և ստանալ այն արդյունքը, որի ակնկալիքով գալիս են մեր կենտրոն:

Մեր կենտրոնի ուսումնական գործընթացում ուսուցիչները կիրառում են պ-ն Գոգա Ասկուրավայի քերականության պարզեցված ձեռնարկը և վարժությունների տետրը, որոնք կազմվել են՝ հաշվի առնելով տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքն ու փորձառությունը:

Կրթական կենտրոնում գործում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային ուսուցում, որտեղ ունկնդիրներն ընդունվում են հարցազրույցի և թեստավորման հիման վրա:

Գոգա Ասկուրավայի Կրթական կենտրոնում անգլերենի ուսւցման մի քանի ուղղություն կա.

  • Անգլերենի ուսուցում տարբեր տարիքի երեխաների և դեռահասների համար:
  • Անգլերենի ուսուցման 4- և 5- շաբաթանոց կուրս, պարապմունքները՝ շաբաթը 6 օր:
  • Միջազգային քննությունների (PET, FCE, CAE, CPE,TOEFL, IELTS, SAT) նախապատրաստական կուրս:
  • Բիզնես անգլերենի ընդհանուր կուրս:
  • Անգլերեն պրոֆեսիոնալ նպատակների համար:
  • Անգլերեն՝ իրավաբանների համար:
  • Բանկային-ֆինանսային անգլերեն:
  • Անգլերեն՝ բժիշկների համար:
  • Անգլերեն՝ լրագրողների համար:
  • Համաժամանակյա թարգմանության ուսումնասիրություն – ունիկալ հնարավորություն Վրաստանում:

Ուսումնական գործընթացի ավարտին թեստավորման հիման վրա տրվում է համապատասխան մակարդակի վկայական: